Մեր մասին

Երեք ընկեր և մեկ ընդհանուր նպատակ
Այսպես ամեն ինչ սկսվեց.

Medical iT-ի պատմությունը սկսվեց 2020 թվականին՝ COVID-19 համավարակի ամենաանորոշ շրջանում, երբ աշխարհը կանգնած էր տեղաշարժի սահմանափակումների և տեղեկատվական քաոսի առաջ, մենքվ երեք ընկերներով՝ Շանթ Գրիգորյանը, Մհեր Կարապետյանը և Հրանտ Եղիազարյանը, անմասն չմնալով բախվեցինք մի կարևոր խնդրի:

Մարդիկ, փնտրելով բժիշկ կամ բժշկական ծառայություն, ստիպված էին լինում հաղթահարել թվային բազմաթիվ արգելքներ՝ դանդաղ աշխատող կայքերից մինչև անհարկի գովազդներ և տվյալների պարտադիր հավաքագրում։ Մենք հավատացած էինք, որ բժշկական տեղեկատվությունը պետք է լինի անաչառ և հասանելի բոլորին՝ առանց նախապայմանների։ Հենց այս գաղափարի շուրջ էլ միավորվեցինք՝ ստեղծելու մի միջավայր, որտեղ բժշկական էթիկան և թվային տեխնոլոգիաները կլինեն մարդակենտրոն և կգործեն ի նպաստ մարդու։
6Տարի ոլորտում
17Ակտիվ գործընկեր
1Տեղեկատվական հարթակ

«Իմ Բժիշկ»

Մեր տեսլականի ամբողջացումը

Medical iT-ի գործունեության առանցքային կետը և մեր թիմի մեծագույն ձեռքբերումը «Իմ Բժիշկ» բժշկական տեղեկատվական հարթակն է։ Սա պարզապես կայք չէ, այլ որակյալ ու գրագետ բժշկական տեղեկատվության հանգույց, որը հիմնադրվել է՝ Շանթ Գրիգորյանի, Մհեր Կարապետյանի և Հրանտ Եղիազարյանի կողմից

«Իմ Բժիշկ»– բժշկական տեղեկատվական հարթակը ստեղծվել է որպես ի պատասխան այն բոլոր խնդիրների, որոնց հետ մենք առնչվել ենք համավարակի օրերին։ Այն մարմնավորում է մեր մոտեցումը բժշկությանը՝ թափանցիկություն, հասանելիություն և բժշկական էթիկա։

6 տարվա մասնագիտացված ուղի

Medical iT-ն իր գործունեությունը կենտրոնացրել է բացառապես բժշկական մարքեթինգի տիրույթում։ Մենք ընտրել ենք այս նեղ մասնագիտացումը, քանի որ առողջապահական ոլորտը պահանջում է ոչ թե պարզապես տեխնիկական լուծումներ, այլ բժշկական էթիկայի և թվային գրագիտության խորը համադրություն։ Այս տարիների ընթացքում մենք մանրակրկիտ ուսումնասիրել ենք ոլորտի բոլոր բացերը՝ ստեղծելով համակարգեր, որոնք լուծում են բուժհաստատությունների և պացիենտների առջև ծառացած իրական խնդիրները։

Մեր կատարած աշխատանքի լավագույն գնահատականը այն վստահությունն է, որը մեզ վերապահել են Հայաստանի թե՛ պետական և թե՛ մասնավոր խոշորագույն բժշկական կենտրոնները, ինչպես նաև մասնագիտական ասոցիացիաները։ Մենք գնահատում ենք յուրաքանչյուր գործընկերություն որպես մեծ ձեռքբերում, որտեղ համատեղ ստեղծած թվային միջավայրը դառնում է բժշկական հաստատության հուսալիության, թափանցիկության և հաշվելի ցուցանիշների կայուն զարգացման լոկոմոտիվը։
Medical iT աշխատանքային միջավայր

Հիմնադիրները

Մեր ընկերության ամրությունը, մասնագիտական դերերի և մարդկային արժեքների ներդաշնակության մեջ է.

Շանթ Գրիգորյան

Շանթ Գրիգորյան

FOUNDER & CEO

Մեր զարգացման ուղիները նախագծողն ու գործընկերային նոր համագործակցություններ ստեղծողը։ Նրա ռազմավարական միտքը և SEO փորձառությունը հանդիսանում է մեր ընկերության և մեր գործընկերների թվային առաջընթացի և հաշվելի արդյունքների հիմքը։

Իմանալ ավելին
Մհեր Կարապետյան

Մհեր Կարապետյան

CO FOUNDER & HEAD OF DEVELOPMENT DEPARTMENT

Մեր տեխնոլոգիական հենասյունը։ Նրա տեխնիկական գիտելիքների և մասնագիտական հմտությունների շնորհիվ են ստեղծվում այն բարդ համակարգային ու ծրագրային լուծումները, որոնք ապահովում են մեր նախագծերի անխափան և արդյունավետ աշխատանքը։

Իմանալ ավելին
Հրանտ Եղիազարյան

Հրանտ Եղիազարյան

CO FOUNDER & HEAD OF DESIGN DEPARTMENT

Մեր վիզուալ փիլիսոփայությունը ձևավորողն ու UX հետազոտությունների միջոցով լուծումներ նախագծողը։ Նրա վերլուծական ունակությունների և մասնագիտական հմտությունների շնորհիվ մեր նախագծերը դառնում են ընկալելի և հարմարավետ յուրաքանչյուր օգտատիրոջ համար։

Իմանալ ավելին

Ակտիվ գործընկերներ

Բժշկական մարքեթինգի և ժամանակակից տեխնոլոգիաների արդյունավետ համադրում՝ ուղղված առողջապահական հաստատությունների և բժշկական ասոցիացիաների կայուն զարգացմանը։

Այս սկզբունքով է պայմանավորված առողջապահական ոլորտի առաջատարների հետ երկարաժամկետ և փոխվստահելի համագործակցությունը։ Ստորև ներկայացված են հեղինակավոր այն կառույցները, որոնց թվային ներկայությունը կառուցվում և զարգանում է պրոֆեսիոնալ չափանիշներով։

Մասիսի բժշկական կենտրոն
Բաղրամյան առողջության կենտրոն
Ապրելակերպի բժշկության ասոցիացիա
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Բժշկական Կենտրոն
ՀՀ ԱՆ Հանրապետական շտապ օգնության ծառայություն
Մալաթիա-Սեբաստիա առողջության կենտրոն
Հայկական բժշկական ասոցիացիա
Մեդլայն կլինիկ
European Forum Of Medical Associations
Բուժմիություն
Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիա
Իմբժիշկ
Այրվածքաբանության ազգային կենտրոն
Նանո-պռո
ՀՀ ԱՆ Մաշկաբանության ազգային կենտրոն
Հայաստանի պերիոդոնտոլոգների ասոցիացիա
Երևան բժշկական կենտրոն